Քաղաքական Միջազգային գլխավոր 

ՆԱՏՕ-ն ողջունում է, Սիրիան՝ դատապարտում, Ռուսաստանը՝ զգուշացնում. Կողմերը մեկնաբանել են Սիրիային հասցված հարվածը

7 տարի շարունակ սիրիական վարչակարգը չի դադարել խախտել միջազգային իրավունքը, անտեսել է ռազմական իրավունքը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ մեկնաբանելով Սիրիային այս գիշեր հասցված հարվածը: Ֆրանսիան գիշերը ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի համատեղ հարված արդար է անվանում:

Սիրիային հասցված հարվածը մեկնաբանել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Նա մասնավորապես հայտարարել է, որ ողջունում է հարվածը՝ հավելելով, որ դա թույլ կտա խանգարել սիրիական ռեժիմին հետագայում հարձակվել սեփական ժողովրդի վրա:

Երեք երկրների համատեղ հարվածը մեկնաբանել է նաև Ռուսաստանը, որը զգուշացրել էր ԱՄՆ-ին հնարավոր հարվածի լրջագույն հետևանքների մասին: Մոսկվայի պնդմամբ, դա միջազգային իրավունքի խախտում է, չհիմնավորված հարձակում ինքնիշխան պետության վրա և Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետներին աշխատելու փորձ: Դաշնային խորհդրի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովի խոսքերով, հիմա էմոցիաներ պետք չեն, պետք է լինեն ռազմական փարձագետներին գտանահատականներ:

Իր հերթին ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ այս հարվածն անպատասխան չի մնալու, իսկ պատասխանատվությունն ընկած է երեք երկրների վրա:

Իրանը ևս դատապարտել է հարվածը, որը Թեհրանի պնդմամբ, տեղի է ունեցել Դամասկոսի կողմից քիմիական զենքի կիրառման մասով ապացույցների բացակայության պայմաններում, և դրա համար պատասխանատվությունը կրում են հարվածող երկրները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսված հարվածը մեկնաբանել է նաև հենց Դամասկոսը՝ նշելով, որ այս հարվածը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:

 

 

Նույն շարքից