Հասարակություն Պատահարներ 

Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին

analitik.am

Ապրիլի 14-ին, ժամը 05:12-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 35-րդ կմ-ին Volkswagen Golf մակնիշի 35 PN 797 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Մ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար հատվածին. մոտակայքում VAZ 2107 մակնիշի 74 VV 047 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Ս. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին, իսկ VAZ 2107 մակնիշի ավտոմեքենան՝ ուղղել են:

Նույն շարքից