Ապրիլի 13-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հավաքներ սկսած ցուցարարները շարունակում են պայքարը Ֆրանսիայի հրապարակում՝ փակ պահելով այն: Այստեղ է նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, ում խոսքերով, սա այն երկարատև պայքարի շարունակությունն է, որը մեր ժողովուրդը մղում է երկար տարիներ՝ սկսած ընտրությունները բողոքարկելով Էլեկտրիկ-Երևանով և այլն՝ հույս հայտնելով, որ այն վերջնական հաղթանակ կբերի:
Հովհաննիսյանը խոսեց նաև նախկին կուսակից Զարուհի Փոստանջյանի խոսքերի մասին, ով իր նախկին կուսակցապետին մեղադրել է իշխանությունների հաճախորդ լինելու մեջ: Նախագահի նախկին թեկնածուն հրաժարվեց մեկնաբանել այդ մեղադրանքը՝ միայն նշելով, որ շնորհակալություն է հայտնում Փոստանջյանին, ով ակտիվ գործիչ է, անցել է Ժառանգության դպրոցը և ունի իր տեսակետը:
Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց իրեն հաճախորդ անվանած Զարուհի Փոստանջյանին