Հայաստան Քաղաքական 

Պլանները փոխվել են. Փաշինյանը հայտարարեց այսօրվա գործողությունների մասին

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հավաքված քաղաքացիներին և իրեն հետևողներին հայտնեց այսօրվա պլանների մասին՝ նշելով, որ 14:00-ին հանրահավաք է լինելու:
Փաշինյանը հիշեցրեց իրենց պլանների մասին, որ մտադիր էին ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ փակել կուսակցության կենտրոնական գրասենյակը՝ նշելով, որ իրենց հայտարարությունից հետո ՀՀԿ խորհուրդն արտագաղթել է Ծաղկաձոր, ինչի պատճառով պլանները մի քիչ փոխվել են. «Այսօր պետք է շատ հզոր ավտոերթ տեղի ունենա դեպի Ծաղկաձոր, դեպի այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀԿ խորհրդի նիստը: Հետևաբար բոլոր վարորդներին, բոլոր քաղաքացիներին, ովքեր ցանկանում են մասնակցել ավտոերթին, կոչ ենք անում 16:30-ին լինել Հարսնաքարի մոտ, մեքենաներում ունենալ լիցքավորված գազ, ունենալ դրոշներ, ատրիբուտներ և պատրաստ լինել մաքսիմալ շատ մեքենաներով  ավտոերթ անելուն»:

Փաշինյանը հայտարարեց, որ Երևանում զուգահեռ գործողություններ են իրականացվելու, ինչի մասով ավելի մանրամասն որոշումներ կլինեն ավելի ուշ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ՀՀԿ խորհրդի նիստը տեղի է ունենալու ոչ թե Երևանում, այլ՝ Ծաղկաձորում:

 

Նույն շարքից