Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ֆրանսիան հայտարարել է, որ Ռուսաստանին տեղյակ է պահել Սիրիային հասցվելիք հարվածի մասին

analitik.am

Այս գիշեր մինչև Սիրիային հարված հասցնելը, Ֆրանսիան այդ մասին տեղյակ է պահել Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է երկրի Զինված ուժերի նախարար Ֆլորանս Փառլին՝ նշելով, թե դաշնակիցները հոգ են տարել, որ Մոսկվան տեղյակ լինի կատարվելիքի մասին:

Ֆրանսիացի նախարարի խոսքերով, Փարիզը չի ցանկանում սրել Սիրիայի իրավիճակը և առճակատման գնալ, ուղղակի նպատակ կա հասցված հարվածով խանգարել տեղի իշխանություններին հետագայում դիմել քիմիական զենքի օգնությանը:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարարը ևս հայտարարել էր, թե դաշնակիցների գործողություններն ուղղված չեն Դամասկոսի դեմ:

Հավելենք, որ Սիրիայի բանակի տարածած հայտարարության համաձայն, այս գիշեր հասցված հարվածի արդյունքում զոհեր չկան:

 

 

Նույն շարքից