Քաղաքական Միջազգային 

Ֆրանսիայի ՊՆ-ն հրապարակել է գիշերը Սիրիային հասցված հարվածի տեսանյութը

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը թվիթերյան իր էջում հրապարակել է այս գիշեր Սիրիային հասցված հարվածի տեսանյութը:

Տեսանյութը հրապարակվել է մեկնաբանությամբ, որ հրթիռների թիրախը Սիրիայում քիմիական զենքի արտադրությունն է:

Ավելի վաղ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես են ֆրանսիական ինքնաթիռներն օդ բարձրանում Սիրիային հարվածելու համար:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հարվածը Սիրիային հասցվեց այս գիշեր: Արձակվել է ավելի քան 100 թևավոր հրթիռ: Հարվածի արդյունքում զոհեր չկան

Նույն շարքից