Հասարակություն 

«Շարմազանովը», «Աշոտյանը», Սպիտակցի Հայկոն, Սուպեր Սաքոն՝ հրապարակում. Ցուցարարները պարում են Ֆրանսիայի հրապարակում

Ֆրանսիայի հրապարակում հավաքվածները շարունակում են իրենց ակցիան՝ սպասելով ժամը 14:00-ին կայանալիք հանրահավաքին:
Քիչ առաջ, նախաձեռնության հեղինակ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն առաջարկեց յուրահատուկ կերպով հիշել ՀՀ 3-րդ նախագահի հայտարարությունն այն մասին, որ ինքը չի պատրաստվում առաջադրվել նախագահի կամ վարչապետի պաշտոնում:

Սերժ Սարգսյանի ելույթը լսելուց հետո սկսեց հնչել Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի հայտնի երգը՝ «Մի գնա»-ն, որը Փաշինյանի ներկայացմամբ (կատակով) կատարում էին Էդուարդ Շարմազանովը և Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ցուցարարները պատրաստվում են ժամը 16:30-ին ավտոշարասյունով շարժվել դեպի Ծաղկաձոր, որտեղ արդեն ուժեղացված հսկողությումբ սպասում են ՀՀԿ խորհրդի նիստին, որը Երևանից տեղափոխվել է Ծաղկաձոր:

Նույն շարքից