Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Հարվածի նպատակները, հրթիռների թիվը և այլն. Սիրիայի ռմբակոծության մասին՝ հակիրճ

analitik.am

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրիայի ռմբակոծության մասին՝ հակիրճ

Մասնակիցներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա

Տևողությունը՝ մոտ 1 ժամ։

Կիրառված հրթիռների քանակը՝ 110։

Թռիչքների իրականացումը՝ հիմնականում Կիպրոսի ռազմաբազայից, ռազմանավերից և այլ բազաներից։

Սիրիական ՀՕՊ-ը 13 հրթիռ է որսացել։

Ռուսական ՀՕՊ-ը գործի չի դրվել։

Նպատակն իշխանափոխությունը չէ, այլ քիմիական զենք կիրառելու հնարավորությունից զրկելը։

Միաժամանակ հարվածներ են հասցվել օդանավակայանին, ռազմաբազաներին և հետազոտական կենտրոններին, որտեղ ենթադրաբար արտադրվում է քիմիական զենք։

Ռուսները նախապես տեղեկացվել են հարվածների մասին՝ ռուս զինծառայողներին չվնասելու համար։

Հարվածներ այլևս չեն հասցվելու։

Նույն շարքից