Հայաստան Քաղաքական 

Ցուցարարներին է միացել նաև Ազատ դեմոկրատների ղեկավարն իր համախոհների հետ

«Մենք մեր զորակցությունն ենք հայտնում այս ընթացքում տեղի ունեցած գործողություններին և խաղաղ ժողովրդավար գործիքներով այն ամենի դեմ պայքարելը, ինչն այսօր Հայաստանում խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի հիմնական մարտահրավերները լուծելու համար»,-այսօր՝ ապրիլի 14-ին, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավար, նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ով միացել է ցուցարարներին:
Քոքոբելյանը կարծիք հայտնեց, որ սա մեկ-երկու օրվա պայքար չի լինելու՝ հավելելով, որ որևիցե հուսախաբության խնդիր չկա, պետք է զինվել համբերությամբ, տոկունությամբ, որպեսզի լինի անկաշկանդ Հայաստանի Հանրապետություն, որի գործողությունները կբխեն բացառապես ՀՀ-ի և ՀՀ քաղաքացիների շահերից:

Քոքոբելյանը հայտարարեց, որ իր համախոհների հետ մնալու է ցուցարարների հետ

Նույն շարքից