Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իր աջակցությունն է հայտնում ապրիլի 14-ին գիշերը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հարվածին, որը հասցվեց Սիրիային:
Մերկելի խոսքերով, հարվածն անհրաժեշտություն էր և տեղին արված քայլը, որն անհրաժեշտ էր սիրիական իշխանություններին քիմիական զենքի հետագա կիրառումից զերծ պահելու և քիմիական զենքի դեմ պայքարն արդյունավետ դարձնելու համար:
«Մենք աջակցում ենք մեր ամերիկացի, բրիտանացի, ֆրանսիացի դաշնակիցներին, ովքեր այսպիսով ստանձնում են պատասխանատվությունը»,-ասել է Մերկելը: