Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Գիշերը տեղի ունեցածից հետո Ռուսաստանում սկսել են խոսել Սիրիային ЗРС С-300 վաճառելու մասին

analitik.am

Մոսկվան պատրաստ է կրկին քննարկել Սիրիային ЗРК С-300  համակարգեր մատակարարելու հարցը: Այս մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության հրամանատար Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է Ինտերֆաքսը:

Ռուսաստանցի պաշտոնյան հայտարարել է, որ մի քանի տարի առաջ  արևմտյան գործընկերների կոչով իրենք հրաժարվել են Սիրիային ЗРС С-300 համակարգեր մատակարարելու մտքից, սակայն այս գիշեր կատարվածից հետո հնարավոր է, որ Մոսկվան կրկին քննարկի հարցը:

Ռուդսկոյի խոսքերով, ЗРС С-300 համակարգեր կարող է ստանալ ոչ միայն Սիրիան, այլ նաև այլ երկրներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան ավելի քան 100 թևավոր հրթիռ են արձակել Սիրիայի վրա: Սիրիական կողմի հավաստմամբ, այդ հրթիռների զգալի մասը ոչնչացվել են օդում: Հարվածի արդյունքում զոհեր չկան:

 

Նույն շարքից