Քիչ առաջ ցուցարարները ներխուժեցին Հանրային ռադիոյի շենք, դրանից հետո նաև ռադիոյի ստուդիաներից մեկը: Ճանապարհին ցուցարարներից մի քանիսը կոտրեցին ռադիոյի դռներից մեկը: Դրան հաջորդեց Նիկոլ Փաշինյանի կոչը՝ սադրանքների չգնալ: Նա հայտարարեց, որ սադրանքների գնացողները հաստատ իրենց շարքերից չեն և պետք է չեզոքացվեն: Փաշինյանի խոսքերով սա բաց ձեռքերի հերթական նվաճումն է. «Դուք տեսաք, որ ոստիկանը լիցքավորում է զենքը: Ես ասացի՝ եթե պետք է կրակես, կրակի: Ինչպես տեսնում եք, մենք հիմա այստեղ ենք»: Փաշինյանը եթեր է ուզում: Պատգամավորը նաև նշեց, որ ակցիան մնում է խաղաղ, իրենք որևէ մեկին վնասելու ցանկություն չունեն:
Փաշինյանը ներողություն խնդրեց ներկա ոստիկանից, վերջինիս ընտանիքից և գործընկերներից պատճառված անհարմարության համար՝ հայտարարելով, որ այսպիսով պայքար է մղվում ավելի մեծ անհարմարության համար:
Ոստիկանը պահանջում է ցուցարարներին լքել շենքը, սակայն վերջիներս հրաժարվում են դա անել: Փաշինյանը եթեր է պահանջում, որպեսզի դիմի հանրությանը: