Կիրովի երկրամասում ԲԿՄԱ-ի երկրպագու հայրը 4 տարվա ազատազրկման է դատապարտվել «Սպարտակի» երկրպագու որդուն դանակահարելու համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
54-ամյա հոր ու որդու մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի շրջանակներում վերոնշյալ ակումբների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ, երբ բանակայինները 3:0 հաշվով պարտություն կրեցին:
Դանակահարվելուց հետո որդին հոսպիտալացվել է, բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: