Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիայում բացատրել են, թե ինչու են հարվածել Սիրիային

analitik.am

Սիրիային ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի համատեղ հարվածի նպատակը չի եղել խափանել Ռուսաստանի ռազմավարական պլանները: Նման հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը, փոխանցում է Financial Times-ը:

«Խոսքը չի վերաբերում քաղաքացիական պատերազմին միջամտությանը կամ ռեժիմ փոխելուն: Խոսքը վերաբերում է գործողություններին, որոնք չեն ուժեղացնում տարածաշրջանի լարվածությունը»,-ասել է բրիտանացի նախարարը:

Ուիլյամոսնը նաև նշել է, թե Լոնդոնը գոհ կլիներ, եթե Ռուսաստանն օգտագործեր իր հեղինակությունը և ճնշում գործադրեր սիրիական ռեժիմի վրա. «Այդպես նրանք ընդմիշտ կհրաժարվեին քիմիական զենքի անօրինական օգտագործումից»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան Սիրիային հարվածեցին ապրիլի 14-ի գիշերը՝ արձակելով ավելի քան 100 թևավոր հրթիռ: Հարվածի արդյունքում զոհեր չկան:

 

Նույն շարքից