Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը կշտամբե՞լ է Էրդողանին Սիրիային հասցված հարվածը ողջունելու համար

analitik.am

ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը քննարկել են Սիրիայի իրավիճակը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից ապրիլի 14-ին հասցված հարվածից հետո: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Ռուսաստանն ու Իրանը դատապարտել էին դաշնակիցների հարվածը, Թուրքիան՝ ողջունել:

Էրդողանի հետ զրույցում Պուտինը նշել է, որ Արևմուտքի հարվածը ՄԱԿ-ի կանոնակարգի, հիմնարար նորմերի, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Էրդողանի խոսքերի մասին Ինտերֆաքսը որևէ տեղեկություն չի հայտնում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Մոսկվան և Անկարան կողմ են արտահայտվել երկկողմ համագործակցության ակտիվացմանը՝ որն ուղղված կլինի Սիրիայի հարցիիրական քաղաքական կարգավորմանը:

 

Նույն շարքից