Հասարակություն 

Ռոստովում հանք է փլուզվել. Զոհ կա

Ռոստովի երկրամասում հանքում փլուզում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ԻՆտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ Հարավային շրջանային կենտրոնի մամուլի ծառայությանը: Զոհվել է մեկ մարդ:

Տարածված հաղորդագրության մեջ ասված է, որ փլուզման ժամանակ 86 հանքափորի հաջողվել է փրկվելը, մեկը մնացել է հանքախորշում և մահացել: Ավելի ուշ մահացածի մարմինը դուրս է բերվել հանքից:

Փլուզումը տեղի է ունեցել 800 մետր խորության վրա:

 

 

Նույն շարքից