Սիրիական բանակը հայտարարել է Արևելյան Ղուտայի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին:Ինչպես հայտնում է SANA գործակալությունը, բոլոր ապստամբները լքել են տարածքը: Գործակալության տեղեկություններով, հիմա պետք է սկսվի տարածքի ականազերծումը:
Հարկ է նշել, որ ռուսական կողմը դեռ ապրիլի 12-ին էր հայտնել Դումայի, այդկերպ նաև ամբողջ Արևելյան Ղուտայի նկատմամբ սիրիական բանակի վերահսկողության մասին:
Հավելենք, որ սիրիական կառավարական ուժերն Արևելյան Ղուտայի ազատագրումը սկսել էին փետրվարին: