Բարի օր Հասարակություն Ռազմական 

Ադրբեջանական կողմը կրակել էր Բաղանիսի ուղղությամբ. Հիմա վիճակը խաղաղ է

analitik.am

Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն իր ՖԲ էջում գրել է, որ երեկոները սահմանամերձ Բաղանիսում խաղաղ է։

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 15-ին, ժամը 14.20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերից կրակ էր բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի վրա: Բաղանիսի բնակիչներն էլ Aravot.am-ին  հայտնել էին, որ անվտանգության նկատառումներով փակվել է միջպետական ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը։

Նույն շարքից