Հասարակություն 

Փողոցներ են փակվում նաև Գյումրիում

analitik.am

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ փողոցներ են փակվում նաև Գյումրիում: Պատգամավորը նաև կարդած այն փողոցների անունները, որոնք փակվել են:

Գյումրիում շրջափակված է նաև Շիրակի մարզպետարանի տարածքը:
Նշենք, որ Երևանում մի շարք փողոցներ արդեն փակ են, կենտրոնում երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Այս պահին փակ է Հերացի, Աբովյան, Մաշտոցի, Արշակունյանց, Սարյան, Բաղրամյան փողոցները:

Քաղաքացիները փորձել են փակել նաև մետրոյի Երիտասարդական կայարանը, սակայն՝ անհաջող:

 

 

Նույն շարքից