Հասարակություն 

«Յաշիկի» ուղևորների և ցուցարարների բախման արդյունքում ցուցարարներ են հոսպիտալացվել /տեսանյութ/

analitik.am

Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում ցուցարարների և G  դասի ավտոմեքենայի ուղևորների միջև տեղի ունեցած բախման արդյունքում մի քանի ցուցարար հոսպիտալացվել է: Այս մասին քիչ առաջ հայտարարվեց 1in.am-ի եթերում: Նշվում է, որ վերջիններիս վիճակը նորմալ է, վնասվածքները քերծվածքներ են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հերացի փողոցի վրա թանկարժեք ավտոմեքենայի ուղևորները հարձակվել են ցուցարարների վրա, ապա մեքենայի վարորդը, մեծ արագությամբ մեքենան վարել էր հավաքվածների ուղղությամբ և հեռացել:

Նույն շարքից