Հասարակություն 

Գնացի մլիցեքին կլիզմա արեցի, եկա. Ցուցարար կին. Փաշինյանը երաշխավորեց իշխանափոխությունը

analitik.am

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երաշխավորում է իշխանափոխությունը՝ հավելելով, որ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ երաշխավորում է  իշխանափոխությունը, եթե Ֆրանսիայի հրապարակից մինչև Փակ շուկա մարդ հավաքված լինի, հակառակ դեպքում ինքը կհեռանա քաղաքականությունից:

Նշենք, որ Երևանի մի շարք փողոցները փակելուց հետո, հիմա ցուցարարները շարժվում և հավաքվում են Ֆրանսիայի հրապարակում:

Հավաքվածների մեջ մի կին կոչ արեց Փաշինյանին մինչև վերջ գնալ, մարդկանց չհիասթափեցնել՝ հավելելով, որ ինքը գնացել ու կլիզմա է արել ոստիկաններին:

Հավելենք, որ քիչ առաջ ՀՀԿ-ՀՅԴ խմբակցությունները դռնփակ նիստում վարչապետի պաշտոնում առաջադրեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինչի դեմ էլ պայքարում են ցուցարարները:

Նույն շարքից