Առավոտվանից փակ Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ: Այս պահին պողոտայում մեծ թվով ոստիկաններ կան, որոնց թիվն ավելի է մեծանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 16-ին ՀՀԿ-ՀՅԴ խմբակցությունները համատեղ նիստում Ազգային ժողովում որոշել են վարչապետի պաշտոնում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հայտնի է նաև, որ Սարգսյանն այսօր համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու է ԱԺ-ին: