ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM) հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ուժերի կողմից բաց թողնված 105 հրթիռներից ոչ մեկը չի ոչնչացվել ՌԴ-ի և Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից: Այս մասին տեղեկանում ենք EUCOM-ի պաշտոնական կայքից:
«Այս առաքելության մեջ օգտագործված հրթիռներից կամ ինքնաթիռներից ոչ մեկը հաջողությամբ չեն ոչնչացվել սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից, ինչպես նաև չկան նշաններ, որ օգտագործվել են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր»,- ասվում է հայտարարության մեջ: