Հայաստան Քաղաքականություն 

Հայտնի չէ, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը. Որոշվել է ցույցը ցրել

analitik.am

Որոշում է կայացվել ցրել Բաղրամյան պողոտայի ցույցը, հավաքը կասեցնել: Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեցին իրավապահները: Այստեղ է նաև ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը: Հայտնի չէ, թե որտեղ է Նիկոլ Փաշինյանը: Դավիթ Սանասարյանը քիչ առաջ հայտարարեց, որ տեսել է, թե ինչպես են ոստիկանները Փաշինյանին մի կողմ տանում, սակայն չգիտի, թե նա որտեղ է այս պահին:
Ոստիկանները քիչ առաջ զինվեցին հակագազերով: Ենթադրվում է, որ շուտով հատուկ միջոցներ են կիրառվելու, եթե ցուցարարները չցրվեն:

Այս պահին բախումները դադարել են:

16:00

Ոստիկանները հանեցին հակագազերը, քանի որ պայմանավորվածություն կա, որի համաձայն իրավապահները հատուկ գազեր չեն կիրառելու, իսկ ցուցարարները ետ են քաշվելու:

Նույն շարքից