Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանը հիվանդանոցում հայտնել է, թե ինչպես է ստացել վնասվածքները

analitik.am

Փաշինյանը ենթադրում է, որ աչքի շրջանում վնասվածքը ստացել է ձայնային նռնակի պայթյունից առաջացած ալիքի արդյունքում: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նաիրի ԲԿ-ում գտնվող ընդդդիմադիր պատգամավորը:
Ինչ վերաբերում է ձեռքի վնասվածքներին, Փաշինյանն ասաց, որ դրանք ստացել է փշալարերն անցնելու ժամանակ՝ հավելելով, որ հարվածներ չի ստացել բախման ժամանակ:

Պատգամավորը, խոսելով իր հետագա քայլերի մասին, հայտարարեց, որ իրենց գործողություններում անօրինականություն չկա, և ինքը պատրաստվում է շուտով միանալ ցուցարարներին և շարունակել պայքարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով Փաշինյանին դադարեցնել ցույցը՝ հակառակ դեպքում զգուշացնելով, որ իրավապահները ստիպված կլինեն դիմել համապատասխան քայլերի:

Նույն շարքից