Հայաստան Քաղաքականություն 

Զրահապատ մեքենաներ և մեծ թվով ոստիկաններ՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում

analitik.am

Երևանի փողոցների բլոկադան շարունակվում է: Վաղ առավոտվանից ցուցարարները շարունակում են փակել ճանապարհները, խաչմերուկները: Մի քանի փողոցներոում մեծ թվով ոստիկաններ կան: Խոսքը մասնավորապես վերաբերում է օրինակ Բաղրամյան, Պռոշյան փողոցներին:
Պռոշյան-Դամիրճյան խաչմերուկում՝ նախկին նախագահի տան մոտ, այս պահին կայանված կան նաև զրահամեքենաներ: Այստեղ կան մեծ թվով ավտոբուսներ և միկրոավտոբուսներ, որոնց մեջ ոստիկաններ են նստած:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանը սկսելու է քննարկել վարչապետի ընտրության հարցը: Թեկնածուն նախկին նախագահ Սերժ Սարգսյանն է:

Նույն շարքից