Գլխավոր Հասարակություն 

Նոր տեղեկություններ՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումից հետո հիվանդանոց տեղափոխվածների վիճակի մասին

analitik.am

Ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։ Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

Նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։ Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։

Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։

 

 

Նույն շարքից