Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Ես ունեմ պառլամենտական մեծամասնության աջակցությունը և պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն. Սերժ Սարգսյան

analitik.am

ԱԺ հատուկ նիստի ժամանակ ելույթ ունեցավ վարչապետի թեկնածու և ՀՀԿ առաջնորդ  Սերժ Սարգսյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց  ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու և պաշտպանելու համար: Սերժ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց նոր սահմանադրության առավելությունները, խոսեց դրա տված հնարավորությունների մասին:

Խոսեց նաև պառլամենտական երկրում վարչապետի դերի մասին՝ նշելով, որ նա չի կարող նույնացվել կիսանախագահական մոդելի նախագահի հետ՝ ի տարբերություն, պառլամենտական երկրում  վարչապետն ամբողջ գործադիր իշխանության ղեկավարն է և  մշտապես գտնվում է խորհրդարանական վերահսկողության ներքո , սահմանադրությամբ էլ սահմանված է, որ  կարող է փոփոխվել ԱԺ-ի կողմից: Սարգսյանը նշեց, որ կարևոր է նաև պառլամենտական փոքրամասնության դերակատարումը: Կառավարությունը պատասխանատվություն է կրում ԱԺ-ի առջև, այս  համակարգը բացառում է խորհրդարանական մեծամասնությունը չվայելող վարչապետի  գոյությունը, քանի որ դա հակահամակարգային է:

ՀՀԿ ղեկավարը նաև նշեց, որ առաջին անգամ Հայաստանում ընտրվում է  պառլամենտական երկրի վարչապետ՝ նշելով, որ  այս համակարգին բնորոշ  է իրավունքների համարժեք պատասխանատվությունը՝ այդ թվում քաղաքական: Սերժ Սարգսյանը նշեց, որ գործող  համակարգում վարչապետ է դառնում իշխող քաղաքական ուժի ղեկավարը, ինչպես նաև  ՀՀ-ի համար սխալ և  հակահամակարգային  համարեց  ստվերային կառավարելու համակարգը, երբ իշխող կուսակցության ղեկավարը փաստացի իրականացնում է վարչապետի գործառույթները, բայց չի զբաղեցնում վարչապետի պաշտոնը:

Սերժ Սարգսյանը վտանգավոր համարեց դա, քանի որ այդ դեպքում պատասխանատվություն չի ստանձնում իշխող ուժի ղեկավարը՝ նշելով, որ իր համար  փախուստն անձնական պատասխանատվությունից անընդունելի է, երբեք չի  արել ու չի պատրաստվում անել, հետևաբար կանգնած է ԱԺ ամբիոնի առջև: Այն հարցի հետ կապված, որ այն ժամանակ, երբ հայտարարում էր, որ պառլամենտական մոդելի անցնելու դեպքում չի հավակնի վարչապետի պաշտոնին, Սարգսյանը նշեց, որ  ամբիոնի առջև  կանգնած է ոչ թե որպես անհատ, քաղաքական, պետական գործիչ Սերժ Սարգսյան, ոչ թե  ՀՀ 3-րդ նախագահ՝ նշելով, որ նրանցից ոչ մեկն այստեղ ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, այլ այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի մեծամասնությունը կազմող  ՀՀԿ-ի ղեկավարը.  «Ես այստեղ եմ որպես իշխող կուսակցության ղեկավար: Կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է պառլամենտական մեծամասնության աջակցությունը չվայելող վարչապետի գոյությունը, ես ունեմ այդ աջակցությունը և պատրաստ եմ ստանձնել քաղաքական պատասխանատվություն»:

Նշենք, որ այսօր ՀՀ ԱԺ հատուկ նիստում քննարկվում է ՀՀ վարչապետի թեկնածության հարցը:

Նույն շարքից