Հայաստան Քաղաքականություն 

Բանակցային գործընթացն ուղղակի կանգնած է. Սերժ Սարգսյանը՝ ԼՂ հակամարտության մասին

analitik.am

Խորհրդարանում շարունակում են քննարկել վարչապետի ընտրության հարցը: Պատասխանելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին, թե ինչ քայլեր են արվելու արցախյան հիմնախնդրի կարգավորման համար և ինչպես է ինքը պատկերացնում խաղաղ բանակցություների ընթացքը, երբ ադրբեջանը ապակառուցողական դիրքորոշում է դրսևորում՝ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, այն ուղղակի կանգնած է, որովհետև բանակցությունների արդյունքից Ադրբեջանի ղեկավարության ակնկալիքներն անիրատեսական են և անընդունելի՝ մեզ համար. «Մինչև այս փուլը մենք բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի իրոք բանակցային պրոցեսում ձեռք բերված պայմանավորվածություննները կայունություն ունենան և հիմք հանդիսանան բանակցությունները հաջողությամբ ավարտեու համար: Բայց ցավոք սրտի ոչ միայն ԼՂ խնդրի շուրջ  գոյություն ունեցող փաստաթղթի մասով բանակցություններում, այլ նաև վստահության որոշակի միջոցներ ստեղծելու, հրադադարի ռեժիմը պահպանելու և այլ հարցերվ մեր հանդիպումները և բանակցություններն ընդհանրապես  որոշ ժամանակ հետո պարզվում է, որ անտեղի են, որովհտեև մեր գործընկերները պայմանավորվածությունները չեն կատարում: Մեկ անգամ ևս հստակորեն հայտարարում եմ, որ ՀՀ-ն պատրաստ է և մեր ցանկութուն է խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը: Բանակցային պրոցեսը կարող է ակտիվանալ, եթե Ադրբեջանի ղեկավարությունը դեն գցի իր սին պատկերացումները, որ փոխզիջումները նշանակում են միայն զիջումներ հայկական կողմից: Իսկ ապագան ցույց կտա, թե ինչ լրացուցիչ քայլեր մենք կարող ենք ձեռնարկել, որպեսզի մեզ համար ամենակարևոր խնդիրներից մեկը ստանա արդյունավետ ընթացքը»:

Սարգսյանը հավելեց, որ համանախագահները լիարժեք ընկալում են հայկական կողմի դիրքորոշումը, ինչի մասին վկայում են հայտարարությունները. «Բոլորի համար ամեն ինչ պարզ է»:

 

Նույն շարքից