Հայաստան Քաղաքականություն 

Ցուցարարները սկսել են Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի շրջափակումը

analitik.am

Ցուցարարները, ինչպես քիչ առաջ հայտարարել էին, սկսել են շրջափակել պետական շենքերը: Այս պահին, ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, իրենք շրջափակում են Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերը:
Փաշինյանը, յուրաքանչյուր շենքի մոտ ինչ-որ քանակությամբ մարդ կարգելով, շարժվում է դեպի հաջորդ շենքը:

Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորը հայտարարել էր, որ շրջափակելու են պետական շենքերը՝ պարալիզացնելով դրանց աշխատանքը:

Ցուցարարները որևէ մեկին թույլ չեն տալիս դուրս գալ շենքից՝ հայտարարելով, որ դա կանեն պայմանով, եթե վերջիններս միանան իրենց:

 

 

Նույն շարքից