Հայաստան Քաղաքականություն 

Ես վստահ եմ, որ այս համակարգը  շատ ավելի արդյունավետ է լինելու, ամեն ինչ բալանսավորված է. Սերժ Սարգսյան

analitik.am

ՀՀ ԱԺ հատուկ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին կառավարման համակարգի մասին  հարց ուղղեց ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք  մտահոգություն չկա , որ նոր մոդելներն անվտագության հետ կապված կարող են ռիսկեր առաջացնել՝ հաշվի առնելով կոլեկտիվ պատասխանատվության  մեթոդը:

Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ նոր սահմանադրությամբ զինված ուժերը ենթարկվում են ՀՀ կառավարությանը՝  կոլեգիալ մարմնին, բայց դա չի բացառում կոնկրետ պաշտպանության նախարարի դերակատարությունը, հակառակը՝ հստակ է անձնական պատասխանատվությունը, հստակեցված է նաև գլխավոր շտաբի գործառույթները, ինչն էլ բերում է գլխավոր շտաբի պետի անձնական պատասխանատվության:

Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա վերջինիս  կոլեգիալ գործողությունների համար պատասխանատու է վարչապետը, ուստի պատահական չէ, որ վարչապետը հանդիսանում է գխավոր հրամանատար, երբ զինված գործողություններ են տեղի ունենում. «Աշխատել ենք մեր պատկերացումները համահունչ դարձնել խորհրդարանական կառավարման փորձ ունեցող երկրների հետ, մենք այդ ճանապարհը չենք անցել, անցել ենք հեռակա, փորձն ամենաճիշտ գնահատականն է տեսության, եթե տեսությունը գործնականում չի կիրառվում, ապա այն մնում է որպես տեսություն, ես վստահ եմ, որ  այստեղ որևէ խնդիր չկա, որևէ ուղղաձիգ կառավարում չի կարող լինել: Կիսանախագահական կառավարման պարագայում ՀՀ նախագահը պատասխանատու է ամեն ինչի համար, բայց իրականության մեջ նախագահը հնարավորություն չունի մոբիլիզացնելու որևէ ռեսուրս, որովհետև ռեսուրսները կառավարությունում են գտնվում, հաստատվում են խորհրդարանում, ես վստահ եմ, որ այս համակարգը  շատ ավելի արդյունավետ է լինելու, ամեն ինչ բալանսավորված է»:

Նշենք, որ ՀՀ Աժ հատուկ նիստի ժամանակ քննարկվում է ՀՀ վարչապետի թեկնածության հարցը:

Նույն շարքից