Հայաստան Քաղաքականություն 

Շատ կարևոր է, թե ով է նավապետը. Շարմազանովը՝ Սերժ Սարգսյանի մասին

analitik.am

«Այսօր մենք պետք է իրականացնենք ոչ թե նոր ընտրություն, այլ ընդամենը պետք է արձանագրենք այն  իրողությունը, որն արձանագրվել է 1 տարի առաջ մեր հանրության կողմից տրված քվեով»,-այսօր խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ բոլոր խորհրդարանական ժողովրդավարական երկրներում խորհրդարանական ընտրություններից հետո հենց իշխող ուժի ղեկավարն է առաջադրվում վարչապետի պաշտոնում:

Ապա Շարմազանովը մեջբերեց ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի խոսքերը՝ Սերժ Սարգսյանի մասին. «Անգնահատել և անուրանալի է Սերժ Սարրգսյանի ծառայությունը հայրենիքի պաշտպանության և կառուցման գործում: Նրա բնավորության լավագույն գծերն են ազնվութունը, պարկեշտությունը և պատասխանատվության բարձր զգացումը»:

Շարմազանովի խոսքերով, Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ ՀՀ-ն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ. «Այս 10 տարիների ընթացքում ՀՀ-ն մեծ զարգացում ապրեց մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության տեսանկյունից: Պատահական չէ, որ միջազգային կազմակերպությունները բարձր են գնահատում այն ժողովրդավարական բարեփոխումները, որոնք պարոն Սարգսյանի գլխավորությամբ իրականացվել են ՀՀ-ում: Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է նախաձեռնող արտաքին քաղաքականություն՝ դառնալով տարածաշրջանյաին գործոն: Շուրջ մեկ տասնյակ պետություններ ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը: Այդ երկրներից են Գերմանիան, Լյուքսեմբուրգը, Չեխիան, Բրազիլիան»:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Հայաստաը դարձավ ԵԱՏՄ անդամ, որը հնարավորություն տվեց Հայաստանի տնտեսությանն ավելի լավ զարգանալու, ինչի վառ ապացույցը տնտեսակա աճն է, որը լավագույնն է ԱՊՀ երկրներում և տարածաշրջանում. «Դրա հետ մեկտեղ անցած տարի համաձայնագիր ստոագրվեց ԵՄ-ի հետ, ինչը վկայում է այն մասին, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը բացառապես սպասարկել է Հայաստանի ազգային շահը: Այս տաս տարիներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առնվազն 5 հայտարարություն են արել՝ ճանաչելով Արցախի ժողովդրի ինքնորոշոման իրավուքը»:

Շարմազանովի խոսքերով, վերջին տաս տարիներին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀ-ն ամրապնդել է իր անվտանոգւթյան համակարգը, դրա վառ ապացույցը 2016 թվականի քառօրյա պատերազմն է. «Եթե նույնիսկ քայլենք Սևանա լճի վրայով, կլինեն ընդդիմադիրներ, որոնք մեզ կմեղադրեն լողալ չիմանալու մեջ: Կոալիցիան վտսահում է Սերժ Սարգսյանին, շատ կարևոր է, թե ով է նավապետը»:

 

Նույն շարքից