Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նոր կարգերը պետք է օր առաջ կյանքի կոչել. Արմեն Ռուստամյան

analitik.am

ՀՀ ԱԺ հատուկ նիստի ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ ՀՅԴ-ի դիրքորոշումը՝ Սերժ Սարգսյանին առաջադրելու հետ կապված, հիմնավորվել է ոչ միայն նրանով, որ դրա համար կան իրավական հիմքերը, այլ նրանով, որ միասին անցել են հուսադրող և երկրի համար բախտորոշ ճանապարհ, բայց որ ամենակարևորն է՝ ստանձնել են հայության համար ազատ, արդար ապագան կերտելու պատասխանատվությունը:

Ըստ Ռուստամյանի, դրա ապացույցն է խորհրդարանական համակարգը, որը հնարավորություն է ստեղծում արդեն Հայաստանի 4-րդ հանրապետության հռչակման համար. «Մենք պարտավոր ենք չթերագնահատել և տեսնել առաջընթացի մեր ճանապարհին առկա թերություններն ու վտանգները: Մենք առաջնորդվում ենք առկա խոչընդոտներն ու մարտահրավերները հաղթահարելու ճանապարհով: Չվերացող դժգոհությունը փորձելու են օգտագործել սկսած գործընթացների քաղաքական հակառակորդները: Տարածված է բանաձևը, որ միևնույն է, ոչինչ չի փոխվելու: Այս կարծրատիպը ծնել է այն, որ երկիրը տարիներ շարունակ ունեցել է անձնակենտրոն ղեկավարություն: Մենք այս պատճառը վերացրել ենք, բայց մարդիկ սա կգնահատեն, երբ դրա դրական հետևանքները տեսնեն»:

Ռուստամյանը նաև նշեց, որ մարդկանց հետապնդող բացասական հետևանքները հետևանք են հոռի կարգերի, որոնք պետք է փոխվեն. «Նոր կարգերը պետք է օր առաջ կյանքի կոչել, բայց ոչ թե այնպես, որ նոր գինին լցվի հին տիկերի մեջ, դրա հետևանքներին ծանոթ են Աստվածաշնչից: Այս փոփոխությունների արդյունքում պետք է վերացվեն բացասական բարքերը»:

Նույն շարքից