Քաղաքական 

Դուք ձեր շանսը բաց եք թողել. Վահրամ Բաղդասարյան

ցԵս ցավում եմ, որ քաղաքական ընդդիմադիր դաշտում մի մրցավազք է սկսվել ամենաընդդիմադիրին հայտնաբերելու համար»,-այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, ելույթ ունենավ խմբակցության անունից, հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ նաև ժեստիկուլացիայի մրցավազք է սկսվել և կոչ անելով վերջ տալ դրան, քանի որ դա խանգարում է ընդդիմադիր դաշտի կայացմանը, ինչն իր հերթին վատ է իշխանության համար:

«Որպեսզի ընդդիմադիր դաշտը կայունանա, մեզ պետք է կառուցողական, լավը տեսնելու ունակություն ունեցող ընդդիմությունը, որի հետ իշխանությունը հաշվի կնստի»,-նշեց պատգամավորը:

ՀՀԿ-ական պատգամավորը խոսեց նաև այս օրերին Երևանի փողոցներում ծավալավող իրադարձությունների մասին և այն մասին, որ Հայաստանում սիրում են համեմատվել արևմտյան ժողովրդավար երկրներին. «Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ այդ զարգացած երկրներում եթե ցուցարարները գրավեին Հանրային ռադիոն, մտնեին ուսումնական հաստատություններ, կոտրեին դռներն ու պատուհանները, անչափահաս երեխաներին հրահրեին դուրս գալ միտինգ, մտնեն դատական համակարգի տարածք: Մենք շատ ենք ականատես եղել, թե ինչպես է ոստիկանությունը վարվում այդ երկրներում: Իսկ Հայաստանում ոստիկանության համբերատա աշխատանքը քննադատվում է, ինչն արդարացի չէ»:

Բաղդասարյանը խոսեց նաև քննադատությունների մասին, թե ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով, ընտրությունների ժամանակ ու դրանից հետո որևէ մեկը բողոքի ձայն չի բարձրացրել, 4 խմբակցությունները բարձր տրամադրությամբ ԱԺ-ն են մտել, իսկ մեկ տարի հետո հանկարծ հիշում են, որ խորհրդարանական մեծամասնությունն այլ հիմքերով է կառուցվել. «Ժամանակին ինչո՞ւ չէիք դիմում Սահմանադրական դատարան: Հրաժարվեք ձեր մտքերից, դուք ձեր շանսը բաց եք թողել»:

Իր խոսքի վերջում ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ իրենք հավատում են Հայաստանի զարգացմանն ու բարգավաճմանը և վստահում են Սերժ Սարգսյանին:

 

Նույն շարքից