Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Անուն առ անուն. Ովքեր դեմ քվեարկեցին Սերժ Սարգսյանին

analitik.am

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ ընտրվել է ՀՀ վարչապետ: Սարգսյանի թեկնածությանը կողմ են քվեարկել նաև Ծառուկյան դաշինքի պատգամավորներ:

Ինչ վերաբերում է նրան, թե ովքեր են դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի թեկնածությանը, ապա այդ պատգամավորներն են՝ Լուիզա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը, Մարինա Սարգսյանը, Շաքի Իսայանը, Տատյան Միքայելյանը, Գևորգ Պետրոսյանը, Նորա Առուստամյանը, Հակոբ Նազարյանը, Վարդևան Գրիգորյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը չէր մասնակցում նիստին:

Սարգսյանի թեկնածությանը դեմ քվեարկեցին նաև Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Մանե Թանդիլյանը, Արտակ Զեյնալյան, Գևորգ Գորգիսյանը:

 

Նույն շարքից