Հայաստան Քաղաքական 

Ոչ մի հեղափոխություն էլ չկա. Էդուարդ Շարմազանով

Ոչ մի հեղափոխություն էլ չկա: Այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանում ժողովրդական թավշյա հեղափոխություն է սկսվել:

Շարմազանովի խոսքերով, ցուցարարներն իրավունք ունեն ազատ երթեր կազմակերպելու:
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի վարչապետության օրոք ցույցերի պակաս չի եղել, ՀՀԿ խոսնակն ասաց, որ բոլոր ժողովրդավար երկրներում էլ ցույցեր լինում են:

 

Նույն շարքից