Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

ԵԼՔ-ի պատգամավորները եղել են ոստիկանության բաժանմունքներում՝ բերման ենթարկվածների մասին տեղեկություններ ունենալու համար

analitik.am

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Արտակ Զեյնալյանը, Գևորգ Գորգիսյանը, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամներ Դավիթ խաժակյանը և Անի Սամսոնյանը այցելել են Ոստիկանության տարածքային բաժամնունքներ տեղեկանալու քաղաքացիական անհնազանդության ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների դրության մասին։

Ժամը 18։20-ի դրությամբ ոստիկանության Էրեբունի բաժնից Մանե Թանդիլյանը և Դավիթ Խաժակյանը հայտնել են, որ բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Ժամը 18։35-ի դրությամբ ոստիկանության Նոր Նորքի բաժնից Արտակ Զեյնալյանը և Անի Սամսոնյանը հայտնել են, որ Իսահակյան-Աբովյան խաչմերուկից բերման են ենթարկվել 18 քաղաքացի և ազատ արձակվել, որոնց թվում նաև՝ «Տարկետում լինելու ա» շարժման ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը։

Ժամը 18։00-ի դրությամբ Գևորգ Գորգիսյանը և Կարեն Սիմոնյանը հայտնել են, որ ոստիկանության Արաբկիրի բաժնից բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել։

Հայտնի է դարձել, որ քաղակտիվիստներ Էրիկ Խաչատրյանը (որն անչափահաս է՝ 16 տարեկան) և Տիգրան Մազմանյանը ձերբակալվել են։ Մանրամասներին ծանոթանալու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաք վարչության ձերբակալվածների պահման վայր է գնացել Էդմոն Մարուքյանը։

Նույն շարքից