Հասարակություն 

Մահացել է Բարբարա Բուշը

Կյանքի 92-րդ տարում մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը: Ջորջ Բուշ ավագի կնոջ մահվան մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով վերջինիս հարազատներին:

ԱՄՆ 41-րդ նախագահի կինը երկար տարիներ տառապում էր Գրեևսի հիվանդությամբ: Նա նաև մի քանի անգամ վիրահատության էր ենթարկվել:

Ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի մայրը հրաժարվել էր հետագա բուժումից՝ ցանկանալով ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:

 

Նույն շարքից