Հասարակություն 

Ռուսաստանում պատրաստվում են արգելափակել Facebook-ը

Ռուսական իշխանություններն արդեն այս տարի կարող են արգելափակել Facebook-ը, եթե աշխարհի խոշորագույն սոցկայքը չկատարի ռուսական օրենքների պահանջները: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:
Մասնավորապես նշվում է, որ սոցկայքը պետք է հեռացնի արգելված ամբողջ տեղեկատվությունը, Ռուսաստանի տարածքում ՌԴ քաղաքացիների մասին տեղեկությունների բազան տեղայնացնի և այլն:

Հայտնվում է նաև, որ այս պահանջները պետք է արդեն կատարված լինեին: Եվ եթե Facebook-ը շարունակի անտեսել ռուսական օրենքները, շուտով կարգելափակվի Ռուսաստանի տարածքում:

 

 

Նույն շարքից