Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ ապագա պետքարտուղարը գաղտնի այց է կատարել Հյուսիսային Կորեա  և հանդիպել Կիմ Չեն Ինի հետ. Washington Post

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մայք Պոմպեոն գաղտնի այց է կատարել Հյուսիսային Կորեա  և հանդիպել այդ երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի հետ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով Washington Post-ին, որն իր հերթին հղում է անում իր աղբյուրին:

Այս ինֆորմացիան ապրիլի 17-ին ոչ ուղղակիորեն հաստատել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ Վաշինգտոնը շատ բարձր մակարդակով ուղիղ բանակցություններ է ունեցել Հյուսիսային Կորեայի հետ: Անուններ չեն նշվել:

Պարբերականի տեղեկություններով, ԱՄՆ ապագա պետքարտուղարը Հյուսիսային Կորեա մեկնել է ապրիլի առաջին հանգստյան օրերին: Դրանից օրեր անց էլ հյուսիսկորեական պետությաn ղեկավարները հայտարարեցին, որ պատրաստ են բանակցություններ վարել սեփական միջուկային ծրագրից հրաժարվելու մասով:

 

Նույն շարքից