Հայաստան Քաղաքական 

Փաշինյանը կրկին փակեց Ֆրանսիայի հրապարակը. Պայքարը շարունակվում է /ուղիղ/

Ապրիլի 17-ի բավականին բուռն զարգացումներից հետո այսօր՝ ապրիլի 18-ին, ցուցարարները սկսել են կրկին հավաքվել Ազատության հրապարակում և Ֆրանսիայի հրապարակում:

Հիշեցնենք՝ երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից և քայլերթից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հաջորդ հավաքը լինելու է ապրիլի 18-ին: Արդեն Փաշինյանի հայտարարությունից և ցուցարարների հեռանալուց հետո Մաշտոցի պողոտայում գիշերը բախում տեղի ունեցավ իրավապահների և քաղաքացիական անձանց միջև:

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ցուցարարների հետ փակեց Մաշտոցի պողոտան:

Հիշեցնենք նաև, որ ապրիլի 17-ին խորհրդարանը ձայների 77 կողմ և 17 դեմ հարաբերակցությամբ ՀՀ վարչապետ ընտրեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին:

https://www.youtube.com/watch?v=OjSZHHSRX-o

Նույն շարքից