Գիշերը տեղի ունեցած միջադեպի մասնակիցները կապ չունեն խաղաղ ցույցի հետ: Քիչ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ով կրկին փակել է Մաշտոցի պողոտան: Փաշինյանը նշեց, որ միջադեպի մասնակիցները շմայսականներն են, իսկ տեղի ունեցածը՝ անտաղանդ հնդկական կինո:
Ընդդիմադիր պատգամավորը ևս մեկ անգամ հայտարարեց, որ իրենց պայքարը խաղաղ է, իսկ բռնություն հրահրողները սադրիչներ են:
Հիշեցնենք, որ այս գիշեր Մաշտոցի պողոտայում բախում է տեղի ունեցել իրավապահների և քաղաքացիական հագուստով անձանց միջև: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Փաշինյանը ցրել էր հանրահավաքը:
Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, ապա ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչն ասաց, որ շարունակելու են թավշյա հեղափոխությունը՝ շրջափակելով պետական շենքերը և այլն:
Փաշինյանը խոսեց նաև ապրիլի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի մասին՝ նշելով, որ այն ամենաբազմամարդն էր 3-րդ հանրապետության ընթացքում:
Ինչ վերաբերում է սկսած պայքարի ֆինանսավորմանը, պատգամավորն ասաց, որ դա տեղի է ունենում ՀՀ քաղաքացիների և սփյուռքի անհատ ներկայացուցիչների միջոցով, և շուտով իրենք հաշվետվություն կներակայացնեն այդ մասով: