Հասարակություն 

Սերժ Թանկյանը և Ազնավուրը կարող են գալ Հայաստան և միանալ ցուցարարներին /տեսանյութ/

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ սփյուռքից մեծ թվով մարդիկ են գրում, որ հենց այսօր տոմս են առնում Հայաստան գալու համար: Փաշինյանը նշեց, որ  փորձում են կապ հաստատել Սերժ Թանկյանի և Ազնավուրի  հետ, որպեսզի կարողանան համոզիչ փաստարկներ ներկայացնել, որ նրանք օր առաջ պետք է գան Հայաստան և իրենց ներկայությամբ իրականացնեն ժողովրդական անարյուն հեղափոխության խաղաղ ընթացքը:

Ավելի ուշ արդեն Մաշտոցի պողոտայում Փաշինյանը հայտնեց, որ փորձ է արվում կապ հաստատել նաև Ատոմ Էգոյանի հետ:

Նույն շարքից