Գլխավոր Իրավական 

Հունաստանում Վրացական մաֆիայի հայ, վրացի, ռուս անդամներ են ձերբակալվել

analitik.am

Հունական ոստիկանությունը ֆրանսիական ոստիկանության հետ համատեղ Սալոնիկում հատուկ օպերացիա է իրականացրել՝ ձերբակալելով էթնիկ հանցավոր խմբի 14 անդամի, այս մասին հայտնում է voria.gr-ը՝ հավելելով, որ ձերբակալվածները Վրացական մաֆիայի ներկայացուցիչներ են:

Հարկ է նշել, որ մասշտաբային օպերացիան իրականացվում է եվրոպական մի շարք քաղաքներում:

Բացահայտված հանցավոր խումը գործել է ամբողջ Եվրոպայում՝ մասնագիտանալով գողությունների գործում:

Հայտնվում է, որ ձերբակալվածների թվում է նաև վրացական հանցավոր խմբի ղեկավարը, ում անվանում են Եվրոպայի Էսկոբար: Վերջինս հետախուզման մեջ է Իսպանիայում, Ֆրանսիայում:

Enikos-ն իր հերթին հայտնում է, որ ձերբակալվածների թվում կան վրացիներ, հայեր, ռուսներ:

 

Նույն շարքից