Րոպեներ առաջ ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շրջափակեցին Բաղրամյան 26-ը: Փաշինյանը, դիմելով ցուցարարներին, հիշեցրեց, որ ակցան խաղաղ է՝ կոչ անելով որևէ վիրավորական խոսք չասել, որևէ բռնություն չկիրառել ոստիկանների նկատմամբ, ովքեր հարազատներ ունեն ցուցարարների շարքերում: Ցուցարարները «Ոստիկանը մերն ա», «Միացեք» վանկարկումներով շարունակում են իրենց գործողությունները:
Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ում էր գտնվում նախագահի նստավայրը, սակայն Արմեն Սարգսյանի նախագահ դառնալուց առաջ այն դարձավ վարչապետի նստավայրը և հիմա այն ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրն է, ինչպես կար վերջին 10 տարում:
Քիչ առաջ ցուցարարները շրջափակեցին Սերժ Սարգսյանի նստավայրը