Այսօր՝ ապրիլի 18-ին, Ադրբեջանի խորհրդարանում տեղի է ունեցել երկրի նորընտիր նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը: Հարևան երկրի նախագահը երդվել է պաշտպանել երկրի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Հիշեցնենք, որ սա Իլհամ Ալիևի արդեն 4-րդ անընդմեջ նախագահությունն է՝ այս անգամ արդեն 7 տարի ժամկետով և արտահերթ ընտրություններով: Ալիևը ընտրություններում հաղթեց ձայների 86,02 տոկոսով: