Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Իսրայելը Սիրիային հարվածել է անձամբ Թրամփի համաձայնությամբ. WSJ

analitik.am

Ապրիլի 9-ին Իսրայելի օդուժը սիրիական ռազմական բազային հարվածել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությամբ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով հատուկ ծառայություններում իր աղբյուրին: Հարվածի արդյունքում ոչնչացվել է իրանական նոր ՀՕՊ համակարգ:

Պարբերականը նշում է, որ սիրիական օբյեկտին հարվածելուց առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ՝ ստանալով վերջինիս աջակցությունը և համաձայնությունը, ինչից հետո էլ սկսել է ռմբակոծությունը:

The Wall Street Journal (WSJ)-ը հավելում է, որ իրանական ՀՕՊ համակարգը ոչնչացվել է մինչև մարտական վիճակի բերվելը: Հարվածի արդյունքում նաև անօդաչու թռչող սարքերի անգար է ոչնչացվել: Այդ անօդաչուները օգտագործել են իրանցի մասնագետները:

Ավելի ուշ իրանական Fars-ը հայտնել էր, որ հարվածի արդյունքում 14 զոհերից 4-ը իրանցի խորհրդականներ են:

Նույն շարքից