Այն ընթացքում, երբ ցուցարարները շրջաջակում էին Բաղրամյան 26-ը և շարունակում քայլերթը, տեղեկություններ հայտնվեցին այ մասին, որ Ֆրանսիայի հրապարակից մարդիկ են բերման ենթարկվել:
Տեղեկությունները հաստատվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հորդորել է ոստիկաններին ազատ արձակել բերման ենթարկվածներին և վերջիններս շատ արագ ազատ են արձակվելու:
Փաշինյանը նաև հիշեցրեց, որ իրենց ակցիան խաղաղ է, պետք չէ սադրել, իսկ նրանք, ովքեր գործում են հայտարարված կանոններից դուրս, այլ ենթադրություններ կարվեն: Փաշինյանի խոսքերով, սադրիչները ցուցարարների շարքերում գործ չունեն:
Հավելենք, որ քայլերթին ուղեկցում են ոստիկաններ: Քիչ առաջ Փաշինյանը ոստիկանների հայտնեց ճանապարհը, որով շարժվելու են, որպեսզի իրավապահներն ապահովեն քայլերթը:
Պատգամավորը նաև կոչ արեց բոլոր դիմակավորներին հանել դիմակները: