Քաղաքական 

Այսօրվա հանրահավաքը տեղի կունենա ժամը 19:00-ին

Այսօր՝ ապրիլի 18-ին, հանրահավաքը տեղի է ունենալու ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում: Այս մասին քիչ առաջ ԵՊՀ-ի մոտ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ երեկ ևս հանրահավաքը տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում:

Հիշեցնենք, որ այսօր ցուցարարներն արդեն հասցրել են փակել Ֆրանսիայի հրապարակը, շրջափակել Բաղրամյան 26-ը և քայլերթ իրականացնել: Այս պահին ցուցարարները գտնվում են Երևանի պետական համալսարանի մոտ:
Հավելենք նաև, որ Ֆրանսիայի հրապարակից այսօր առավոտյան երիտասարդներ են բերման ենթարկվել, որոնք Փաշինյանի հավաստամամբ շուտով ազատ են արձակվելու:

Նույն շարքից