Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Բելոռուսը կարող է արդեն այս տարի «Պոլոնեզ» համակարգեր վաճառել Ադրբեջանին

analitik.am

Կոմերսանտը հայտնում է, որ 2018 թվականին Բելոռուսը սկսելու է «Պոլոնեզ» համակարգերի վաճառքը: Նշվում է, որ վաճառվելու է թվով 10 համակարագ, իսկ հավանական պատվիրատուն Ադրբեջանն է: Ադրբեջանի պաշտպանության նախարարն արդեն եղել է Բելոռուսում, որտեղ ծանոթացել է համակարգի ունակություններին: «Ъ»-ն հայտնում է, որ այս գործարքը կարող է բացասական ընդունվել Հայաստանի կողմից՝ ամեն դեպքում հավելելով, որ Հայաստանում գտնվող «Իսկանդերը» պետք է զսպող դերակատարում ունենա հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Հարկ է նշել՝  դեռ պաշտոնական տեղեկություն չկա, որ համակարգի գնորդը Ադրբեջանն է, սակայն «Ъ»-ի աղբյուրը պնդել է, որ խոսքը հենց Բաքվի մասին է: Բելոռուսի ԱԳ նախարարությունը մեկնաբանություններ չի տալիս:

Նույն շարքից